Monday, October 14, 2013

AB1266 Referendum Petition Info - Տեղեկություններ AB1266 Օրինագծի Դեմ Խնդրագրի վերաբերյալ


Սիրելի բարեկամ,
Շնորհակալ ենք այս կայքեջը այցելելու համար:

*** ԿԱՐԵՎՈՐ ***
Տես ներքեվում՝
Խնդրագրերն ուղարկելու նոր հասցեն
Հարավային Կալիֆորնիայի
բնակիչների համար

Ինչպես գիտեք, վերջերս Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է AB 1266 օրինագիծը, որը թույլ է տալիս K-12 հանրային դպրոցների որևէ աշակերտի օգտվել հակառակ սեռի աշակերտների զուգարաններից, ցնցուղարաններից և հանդերձարաններից, եթե նա հայտարարում է կամ համարում է իրեն հակառակ սեռի ներկայացուցիչ:
Եթե չեք դիտել մեր կարճ վիդեո տեղեկագիրը, կարող եք սեղմել ներքևի էկրանին:



Ստորև ձեզ կներկայացնենք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, հղումները և հայերեն թարգմանությունները որ կօգնեն ձեզ տեղեկացված և գործնական քայլեր անել, այս խայտառակ օրենքն արգելափակելու համար:
Այս կայքէջը ստեղծվել է մի քանի կամավորների ջանքերով և հիմված է ստորագրահավաքի պաշտոնական կազմակերպչի՝ Privacy For All Students կոալիցիայի տեղեկատվության թարգմանության և խմբագրման վրա:
Privacy For All Students (PFAS) կոալիցիան կազմել է Խնդրագիր (Petition) և կազմակերպել է ստորագրահավաք արգելափակելու այս օրենքը և ստիպելու որ այն դրվի նահանգային հանրաքվեի:


Նախ խնդրում ենք կարդալ.
PFAS-ի համանախագահ Քերըն Ինգլընդի բաց նամակի հիմնական մասը՝ հայերեն թարգմանությամբ (Letter from Karen England, PFAS), որտեղ նա լավագույնս ներկայացրել է այս օրենքի բացասական էությունն ու վտանգավոր հետևանքները:


Իսկ այժմ գործնական քայլեր.
  • Տպեք Պաշտոնական Խնդրագրի ձևը AB1266 Referendum Petition, և մասնակցեք ստորագրահավաքին:
  • Խնդրագրի հայերեն թարգմանությունը կարող եք գտնել այստեղ:
  • Խնդրագիրը լրացնելու կարգը (Instructions) հայերեն լեզվով կարող եք գտնել այստեղ:
  • Ձեռք բերեք Խնդրագրի երկար ձևեր (8 ստորագրության տեղով) և ստորագրություններ հավաքեք  ձեր ծանոթներից, ընկերներից, բարեկամներից...
    Այս երկար ձևերից կարող եք ձրի պատվիրել PFAS-ի կայքէջից, այստեղ
    (տես էջի ներքևում): Կամ կարող եք գնալ մոտակա Խնդրագրերի ցրման կենտրոն և անմիջապես վերցնել այնտեղից (մանրամասն կարդա ներքևում, Հղումներ բաժնում):
  • Տպեք «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ» (Warning) տեղեկատվական թերթիկները այստեղից, ապա այցելեք ձեր երեխաների հաճախած, ինչպես նաև այլ մոտակա հանրային դպրոցներ և բաժանեք մարդկանց, հատկապես ծնողներին:  Հնարավորության դեպքում ստորագրահավաք կազմակերպեք հենց դպրոցի տարածքում:

Խնդրագիրը լրացնելիս
խնդրում ենք հիշել հետեվյալ կարեվոր կետերը.
  1. Ստորագրել կարող են միայն Կալիֆորնիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները (registered voters):
  2. Եթե դեռ գրանցված չեք որպես ընտրող, կամ փոխել եք ձեր հասցեն, կարելի է արագ գրանցվել կամ վերագրանցվել ինտերնետով: Ահա այդ պետական և ապահով կայքէջերի հասցեները.
    * Ընտրողի Գրանցում -- Սեղմեք այստեղ:
    * Գրանցման ստուգում -- Սեղմեք այստեղ:

    (Ուշադրություն. Ինտերնետով գրանցվելու դեպքում, անպայման թղթի վրա արտագրեք այն կոդը որ համակարգը ձեզ կտա հաջող գրանցման վերջում: Այս կոդը պետք է գրվի Խնդրագրի մեջ, ձեր ստորագրության տողի ամենաձախ վանդակում: Տես լրացման կարգը:)
  3. Արգելվում է ուրիշի փոխարեն ստորագրելը և նույնիսկ լրացնելը:
  4. Ընդհանրապես ստորագրահավաքի ընթացքում ստորագրեք միայն մեկ անգամ. Կրկնակի/բազմակի ստորագրությունները անվավեր են ճանաչվում:
  5. Խնդրագրի մեկ թերթի վրա կարող են ստորագրել միայն նույն վարչաշրջանի (county) բնակիչները, օրինակ Los Angeles County, Orange county:
  6. Ձեր անունը, հասցեն և ստորագրությունը պետք է լինի նույնը ինչ որ օգտագործել եք ընտրողի գրանցման (voter registration) ժամանակ:
  7. Եթե մոռացել եք թե ինչպես եք ստորագրել գրանցման ժամանակ, կարող եք գրել ձեր լրիվ անուն ազգանունը: Իսկ եթե մոռացել եք թե որ հասցեով եք գրանցված որպես ընտրող, կարող եք ստուգել պետական պաշտոնական կայքէջով, այստեղ:
  8. Մնացած կարևոր պայմաններին կարող եք ծանոթանալ Խնդրագիրը Լրացնելու Կարգի հայերեն թարգմանության մեջ:
Եվ վերջում ամենակարևորը.
ԼՐԱՑՎԱԾ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՑՎԱԾ ԼԻՆԵՆ PFAS-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ը:
Խնդրում ենք ուղարկել՝
Privacy for All Students
660 J Street, Suite 250
Sacramento, CA 95814


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարավայաին Կալիֆորնիայից ուղարկողները կարող են ուղարկել խնդրագրերը հետևյալ հասցեյով, ավելի արագ հասնելու համար:
Calvary Chapel Chino Hills
4201 Eucalyptus Ave.
Chino, CA 91710
Խնդրում ենք փոստատանը
(USPS, FedEx, UPS) հարցնել և ընտրել այն տարբերակը որ վստահեցնում է առաքումը Նոյեմբերի 6-ին:
Նաև ձեռք բերեք tracking number և
էլէկտրոնային փոստով ուղարկեք այն
gina@calvarycch.org
Ամենաուշը կարելի է ուղարկել
Նոյեմբերի 5-ի առավոտյան:
================================================

Կարևոր հղումներ.
  • PrivacyForAllStudents.com – Կազմակերպիչ:
  • Storagri.Blogspot.com – Սույն կայքէջը որ կարդում եք:
  • youtu.be/4KLBHdUPqRY – Մեր վիդեոտեղեկագիրը:
  • Այցելելով կազմակերպչի կայքի այս էջը, կարող եք գտնել ձեզ ամենամոտ Խնդրագրի ձևերի ցրման կենտրոնը, որտեղից ավելի արագ կարող եք ձեռք բերել Խնդրագրի երկար ձևերը:
    Ահա մի քանի եկեղեցիներ որոնք մոտ են Գլենդեյլ քաղաքին և ունեն այդ երկար ձևերից.
Crescenta Valley Community Church
   4001 La Crescenta Ave, La Crescenta, CA, 91214
   Hours: M-Th 8-5 (call first)
   Phone: 818-249-5805 ext 23
LA Full Gospel Church (Hollywood)
   1750 N. Edgemont Street, Los Angeles, CA, 90027
   Hours: Tu-Sat 9am-5pm
   Phone: 323-913-4499
New Hope Community Church (Hollywood)
   6136 Lexington Avenue, Los Angeles, CA, 90038
   Hours: M-F 9am-6pm
   Phone: 323-960-0014

Խորին Շնորհակալություն Ձեր ժամանակի, հոգածության և ջանքերի համար:
Աստված օրհնի ձեզ:

No comments: